Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • Բողոքի ակցիա Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ

    Բողոքի ակցիա Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ

    26.02.2013| 17:14
    2013-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ։ Մեկնարկը տրվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտից, որտեղ ակցիայի մասնակիցները դեսպանին են փոխանցել նրան ուղղված նամակը։ Ցուցարարները նամակում նշել են, որ Ֆրանսիան շնորհավորել է ժողովրդի կողմից չընտրված նախագահին։
  • «Սկսվել է աթոռակռիվ»

    «Սկսվել է աթոռակռիվ»

    26.02.2013| 17:12
    Քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ դիտարկմամբ, այսօր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական խմորումները միայն մի նպատակով են հետսապնդում`ամեն մեկն իր հերթին պաշտոն է ուզում. «Սկսվել է աթոռակռիվ. ոչ դու ես լավ, ոչ մյուսը: Ինձ համար պարզ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների տրամաբանությունը, նրա «Ես հաղթել եմ» խոսքը, հանրահավաքի գաղափարը պարզ չէ»,- ասաց քաղաքագետը, նշելով, որ իրականում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին մեր բնակչությունը չի վստահում:
  • Պատգամավորի «հեղինակավոր» հորեղբայրը

    Պատգամավորի «հեղինակավոր» հորեղբայրը

    26.02.2013| 15:54
    Փետրվարի 20-ին, ըստ ոստիկանության հաղորդագրության, Գյումրիում կրակոցներ են հնչել. բարեբախտաբար, զոհեր չկան: Մեր տեղեկություններով, «ռազբորկան» տեղի է ունեցել գյումրեցիներին հայտնի «Բոշի կռուգում», թաղային հեղինակություններից մեկի` Ցմիի որդու և հիշյալ «կռուգի» տղաների միջև: Այս պատմությունը թերևս ոչնչով չէր առանձնանա նույնատիպ բազում դեպքերից, եթե չլիներ մի հանգամանք:
  • Եռյակն անփոփոխ է

    Եռյակն անփոփոխ է

    26.02.2013| 14:12
    Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Պեսկարային»` «Լացիոն» Իտալիայի առաջնությունում իրեն վերադարձրեց աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այժմ այն չորրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է երկու միավորով:
  • «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    «Տոտենհեմը» բարձրացավ երրորդ հորիզոնական

    26.02.2013| 14:09
    Անգլիայի առաջնության քսանյոթերորդ տուրում հաջողությամբ օգտվելով «Չելսիի» պարտությունից (հյուրընկալվելով «Մանչեստր Սիթիին»` զիջել էր 2:0 հաշվով)` «Տոտենհեմն», ի հաշիվ արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2), մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեց լոնդոնցիներին ու բարձրացավ երրորդ հորիզոնական:
  • Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն

    Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոն

    26.02.2013| 13:02
    Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ին և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ֆիլմերը երևանյան ցուցադրությունից հետո («Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններ) կներկայացվեն նաև Գորիսում, Աշտարակում և Հրազդանում:
  • «Օսկարը» դիտել է 40 միլիոն մարդ

    «Օսկարը» դիտել է 40 միլիոն մարդ

    26.02.2013| 12:31
    «Օսկարի» հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում դիտել է մոտ 40 միլիոն 300 հազար ամերիկացի։ Այս արարողությունը վերջին երեք տարիներին վարկանիշի առումով ամենահաջողվածն էր։ Անցած տարի արարողությունը դիտել էր ԱՄՆ 39 միլիոն 300 հազար քաղաքացի։
  • Իտալիայի խորհրդարանում ուժերը բաշխվում են գրեթե հավասարաչափ

    Իտալիայի խորհրդարանում ուժերը բաշխվում են գրեթե հավասարաչափ

    26.02.2013| 12:30
    Նախնական տվյալներով՝ Իտալիայի խորհրդարանի երկու պալատների տեղերը կբաժանվեն աջ և ձախ ուժերի միջև, ինչն անհանգստություն է առաջացնում եգրագոտու երկրներում։
  • Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

    26.02.2013| 12:28
    Փետրվարի 26-ին` ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
  • Գարնանամուտը՝ Ծաղկաձորում, «Տաշիրի» հետ

    Գարնանամուտը՝ Ծաղկաձորում, «Տաշիրի» հետ

    26.02.2013| 00:39
    Միայն վերջին վեց ամսում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում: